Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ, այս մասին ասվում է երեկ տարածված հայտարարության մեջ։

«Գլխավոր քարտուղարը մտահոգությամբ է հետևում Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի զարգացմանը», - ասվում է փաստաթղթում։

Նշվում է, որ Գուտերեշը «կոչ է անում կողմերին թուլացնել լարվածությունը և ապահովել միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների»։

«Գլխավոր քարտուղարը վերահաստատում է իր աջակցությունը տարածաշրջանի կարգավորմանն ուղղված շարունակական ջանքերին»,- ասված է հայտարարության մեջ։

Մի խումբ ադրբեջանցիներ, ովքեր ներկայացել են որպես բնապահպաններ, դեկտեմբերի 12-ից փակել են Լաչինի միջանցքը։ Երևանն այս քայլը որակեց որպես պաշտոնական Բաքվի սադրանք՝ Արցախում հումանիտար աղետ ստեղծելու նպատակով։

XS
SM
MD
LG