Մատչելիության հղումներ

Ստամբուլի դատարանն ազատազրկման դատապարտեց նախագահ Էրդողանի հիմնական մրցակից Իմամօղլուին


Էքրեմ Իմամօղլուն, արխիվ, Ստամբուլ:
Էքրեմ Իմամօղլուն, արխիվ, Ստամբուլ:

Ստամբուլի դատարանը 2 տարվա ազատազրկման է դատապարտել Թուրքիայի այդ ամենախոշոր քաղաքի ղեկավար և բնակիչների շրջանում մեծ հեղինակություն վայելող Էքրեմ Իմամօղլուին, ով համարվում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդքղանի գլխավոր քաղաքական մրցակիցներից մեկը:

Ազատազրկումից բացի Իմամօղլուին կարգելեն զբաղվել քաղաքական գործունեությամբ: Իշխանությունները նրան մեղադրել են «պետական գործիչներին վիրավորելու» հոդվածով: Ենթադրվում է, որ Ստամբուլի 32-րդ քաղաքապետը կբողոքարկի դատարանի վճիռը:

Իմամօղլուն ընդդիմադիր է և ներկայացնում է Ժողովրդահանրապետական կուսակցությունը:

Դատավճիռը կայացվել է Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրություննեից կես տարի առաջ և որակվում է որպես քայլ, որի նպատակն է վնասազերծել Էրդողանի հզոր մրցակցին:

2019 թվականին Իմամօղլուն «հիմար» է անվանել նրանց, ովքեր ընդունել են տեղական ընտրությունների արդյունքները չեղարկելու որոշումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG