Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, թե իշխանությունը չի քննարկում Ուկրաինայում Սուրբ ծնունդի կամ Ամանորի առիթով հրադադար հայտարարելու հնարավորությունը:
«Ոչ մեկի կողմից նման առաջարկ չի ստացվել, այդ թեման օրակարգում չկա»,- ասել է Պեսկովը:
Այդպես նա պատասխանել է այն հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանի իշխանությունը պատրաստ կլինի քննարկել նման առաջարկ, եթե այդպիսին Կիևից ստացվի: