Թուրքմենստանում՝ Թուրքմենբաշի ավանի «Ավազա» ազգային զբոսաշրջային գոտում մեկնարկել է Թուրքմենստանի, Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Սերդար Բերդիմուխամեդովի, Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի գագաթնաժողովը:
«Երեք նախագահների հանդիպման օրակարգում առևտրի, տնտեսության, վառելիքի, էներգետիկայի, տրանսպորտի և կապի ոլորտներում եռակողմ փոխգործության զարգացումն է»,- ասվում է «Թուրքմենիստան. Ոսկե դար» լրատվական կայքի տարածած հաղորդագրությունում:
Այս ձևաչափով հանդիպումն առաջինն է երեք երկրների համատեղ միջոցառումների պատմության ընթացքում: