Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ՊՆ. ադրբեջանական կողմը փակել է Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհը, բանակցություններ են ընթանում


Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 12-ին փակել է Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհը, հաստատում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը:

Տեղեկագրում նշվում է, որ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը բանակցություններ է վարում Ադրբեջանի ներկայացուցիչների հետ՝ վերականգնելու քաղաքացիական մեքենաների անխոչընդոտ երթևեկությունը։

Տեղեկագրում ոչինչ նշված չէ ոչ ադրբեջանական կողմի պահանջների, ոչ էլ բանակցությունների հնարավոր արդյունքների մասին։

Արցախի տեղեկատվական շտաբը դեկտեմբերի 12-ին հայտարարեց, որ առավոտից մի խումբ ադրբեջանցիներ փակել են Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը։ Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են անկախ բնապահպաններ, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել։ Ճանապարհը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։

Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման հետևանքով փաստացի շրջափակված են Շուշիի շրջանի Մեծ շեն, Հին շեն, Եղծահող և Լիսագոր համայնքները: Արցախից հաղորդում են, որ ճանապարհի փակման պատճառով սննդամթերքի, մասնավորապես, հացի և ալյուրի, ինչպես նաև առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումը դեպի տվյալ բնակավայրեր Արցախից չի իրականացվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG