Մատչելիության հղումներ

Արցախում ոչ ոք չի պատրաստվում դժվարությունների առաջ ընկրկել. Արցախի պետնախարար


Արցախում ոչ ոք չի պատրաստվում դժվարությունների առաջ ընկրկել, հայտարարել է պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր ընդլայնված կազմով խորհրդակցության ժամանակ:

Արցախի պետնախարարի աշխտակազմի փոխանցմամբ՝ ներկայացնելով Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ Վարդանյանը նշել է, որ այն բավականին բարդ է, սակայն միաժամանակ վստահություն է հայտնել, որ առկա խնդիրները հնարավոր է լուծել կազմակերպված ու համակարգված աշխատանքի միջոցով:

«Ստեղծված բարդ իրավիճակը մեզնից համախմբում է պահանջում. միակ ճանապարհը միասնությունն է: Միայն միասին թիկունք թիկունքի կանգնելով է հնարավոր այս ճգնաժամը հաղթահարել», - ասել է Ռուբեն Վարդանյանը:

Պետնախարարն ընդգծել է, որ չնայած առկա բարդ մարտահրավերներին, չպետք է խուճապի մատնվել և պետք է շարունակել աշխատել համակարգված և պատասխանատու կերպով ՝ յուրաքանչյուրն իր տեղում կատարելով իր գործը:

Ռուբեն Վարդանյանը նշել է, որ թեև Արցախում մեծ է մարդասիրական ճգնաժամի վտանգը, սակայն ոչ ոք չի պատրաստվում ընկրկել դժվարությունների առաջ:

XS
SM
MD
LG