Մատչելիության հղումներ

Հարձակում Քաբուլի հյուրանոցում. 5 չինացի է վիրավորվել, զոհվել են անվտանգության աշխատակիցներ


Չինաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Վան Վենբինը այսօրվա ճեպազրույցում հայտնել է, որ նախօրեին Քաբուլի կենտրոնում հյուրանոցի վրա կատարված հարձակման հետևանքով 5 չինացի է վիրավորվել, մի քանի զինվորական և ոստիկանության սպա է զոհվել

Աֆղանստանում Չինաստանի դեսպանատունը դիմել է Աֆղանստանի թալիբան կառավարությանը՝ պահանջելով փրկել վիրավորներին, բազմակողմանի հետաքննություն սկսել, պատասխանատվության ենթարկել հարձակվողներին և հետագա միջոցներ ձեռնարկել Աֆղանստանում Չինաստանի քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար։

Երկուշաբթի օրը զինված անձը կրակ է բացել Քաբուլի հյուրանոցում, որտեղ հաճախ են իջևանում չինացիները։ Հաղորդվում է 3 զոհի և 18 վիրավորի մասին։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG