Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Համբարձում Մաթևոսյանին փոխվարչապետի պաշտոնից ազատելու մասին:
Մաթևոսյանը փոխվարչապետ էր նշանակվել 2021 թվականի նոյեմբերին: Մինչ այդ նա երեք տարի զբաղեցրել է Արմավիրի մարզպետի պաշտոնը: