Մատչելիության հղումներ

Այսօր կայացել է Փաշինյանի և Պուտինի հեռախոսազրույցը


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Բիշքեկում, 9-ը դեկտեմբերի, 2022թ.
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Բիշքեկում, 9-ը դեկտեմբերի, 2022թ.

Այսօր հեռախոսով զրուցել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ Փաշինյանն ու Պուտինը քննարկել են Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը վերաբերող հարցեր:

«Վարչապետը կարևորել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև անխափան կապի ապահովումն ու այդ ուղղությամբ ռուսական խաղաղապահ առաքելության կողմից հետևողական քայլերի իրականացումը», - ասված է հայկական կողմի տարածած հաղորդագրությունում:

Ռուսաստանի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության համաձայն՝ «զարգացնելով դեկտեմբերի 9-ին Բիշքեկում, Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի շրջանակում կայացած զրույցը՝ կողմերը շարունակել են քննարկել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հիմնարար պայմանավորվածությունների կատարմանը վերաբերող հարցերը»։

«Հատուկ ուշադրություն է դարձվել հայ - ադրբեջանական սահմանի անվտանգության ապահովմանը, ինչպես նաև այն նախագծերին, որոնք վերաբերում են Անդրկովկասում տրանսպորտային-լոգիստիկ և առևտրատնտեսական կապերի վերականգնմանը», - նշված է հաղորդագրության մեջ։

XS
SM
MD
LG