Ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկ քառորդում Մարոկկոյի հավաքականը դեկտեմբերի 10-ին Ալ Թումամայի մարզադաշտում 1-0 հաշվով հաղթեց Պորտուգալիայի թիմին և դուրս եվավ կիսաեզրափակիչ:
Գոլը 42-րդ րոպեին խփեց Յուսեֆ Էն-Նեսիրի, ով խաղում է իսպանական Լա Լիգայում հանդես եկող «Սևիյա» ակումբում:
Սա աննախադեպ նվաճում է: Մինչ այդ ֆուտբոլի աշխարհի առաջնությունների պատմության ընթացքում արաբական ոչ մի հավաքական չի հայտնվել մոլորակի լավագույն թիմերի քառյակում և վաստակել մեդալների համար պայքարելու իրավունքը:
Պարտված Պորտուգալիայի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն արցունքն աչքերին հեռացավ մարզադաշտից:
Դեկտեբմերի 14-ին կիսաեզրափակիչում Մարոկկոն կխաղա այսօր Երևանի ժամանակով 23:00-ին մեկնարկելիք Անգլիա-Ֆրանսիա հանդիպման հաղթողի հետ: