Մատչելիության հղումներ

Փաշազադեն պատմել է, որ Ռուս Ուղղափառ եկեղեցու առաջնորդին իր դժգոհությունն է հայտնել Ռուբեն Վարդանյանի՝ Արցախ տեղափոխվելու հարցով


Կովկասի մահմեդականների առաջնորդ շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն հայտարարել է, որ Մոսկվա կատարած այցի ընթացքում Ռուս Ուղղափառ եկեղեցու առաջնորդ Պատրիարք Կիրիլի հետ հանդիպմանը քննարկել է նաև Ռուբեն Վարդանյանի Լեռնային Ղարաբաղ տեղափոխվելու որոշումը։

«Պատրիարք Կիրիլի հետ զրույցում ես ասացի՝ ցավալի է, որ Մոսկվայից Խանքենդի է ժամանել նոր մարդ, և այնտեղ նա ժողովրդին ռևանշիզմի կոչ է անում, իսկ Հայ եկեղեցու առաջնորդը աջակցում է այդ ամենին»,- ԱՊԱ գործակալության հետ զրույցում պատմել է Փաշազադեն։

Մահմեդական առաջնորդը հարցազրույցում Ադրբեջանը անվանել է «հաղթող», միևնույն ժամանակ կոչ արել Ամենայն Հայոց կաթողիկոսին հանդես գալ խաղաղության դիրքերից։

«Ցավոք, Հայաստանի կողմից ռևանշիզմի դրսևորումները չեն մարում»,- կրկնելով Ադրբեջանի քաղաքական ղեկավարության պնդումները՝ ասել է Փաշազադեն:

Անցած ամիս էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էր հրապարակավ կշտամբել Ռուսաստանին ու պնդել, թե բանակցություններ չեն վարելու «Մոսկվայից ուղարկված Ռուբեն Վարդանյանի հետ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG