Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի գխավորությամբ քաղպաշտպանության հարցերով խորհրդակցության նիստ է հրավիրվել, քննարկվել է քաղպաշտպանության պլանը, այս մասին հայտնում է Արցախի կառավարության մամլո ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն՝ պետնախարարը բնակչության անվտանգության տեսանկյունից հարցը առաջնային է համարել՝ ընդգծելով, որ այն նաև կառավարության գործունեության գերակա խնդիրներից մեկը պետք է լինի:
«Կարևոր է համարվել առկա մարտահրավերներին համահունչ, իրատեսական և կենսունակ փաստաթղթի մշակումը», - ասվում է հաղորդագրությունում։