Պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ երեկ երեկոյան ժամը 20:20-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի ուղությամբ տեղակայված հայկական դիրքերը:
Հաղորդագրության համաձայն՝ հայկական կողմը կորուստներ չունի:
Ժամը 23-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն էր, փոխանցում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը:
Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը, իր հերթին, պնդում է, թե սահմանի Զանգելանի տարածքով անցնող հատվածում երեկ երեկոյան «միջոցներ են ձեռնարկել» Ներքին Հանդ և Ծավ բնակավայրերի ուղղությամբ տեղակայված հայկական ուժերի կողմից «խոշոր տրամաչափի զինատեսակներից ադրբեջանական դիրքերի շարունակական գնդակոծությանն» ի պատասխան: