Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր հայտարարել է, որ Ռուսաստանը բոլոր հնարավոր միջոցներով կպայքարի իր շահերը և իրավունքները պաշտպանելու համար։
Նա ելույթ է ունեցել Ռուսաստանի նախագահին կից մարդու իրավունքների խորհրդի հեռավար անցկացված նիստում և իր խոսքում դժգոհել, որ Արևմուտքը Ռուսաստանին վերաբերվում է որպես երկրորդ կարգի երկրի, որը գոյություն ունենալու իրավունք չունի։
Պուտինի խոսքով՝ միջուկային պատերազմի վտանգն ավելացել է, նա, սակայն հավաստիացրել է՝ իրենք «չեն խելագարվել» և առաջինը չեն սկսի միջուկային զենքեր կիրառել, իսկ միջուկային զինանոցը Մոսկվան որպես պաշտպանական միջոց է դիտարկում։
Անդրադառնալով ռուս - ուկրաինական հակամարտությանը՝ Ռուսաստանի նախագահն ասել է, որ այն կարող է երկար տևել։