Լրատվամիջոցները գրում են՝ Գերմանիայի ոստիկանությունը պետական հեղաշրջում կազմակերպելու կասկածանքով 25 անձի է ձերբակալել։
Հաղորդվում է, որ աջ ծայրահեղականներից ու նախկին զինվորականներից կազմված մի խումբ ծրագրել էր հարձակվել խորհրդարանի՝ Բունդեսթագի շենքի վրա և իշխանափոխություն իրականացնել։
Ըստ լրատվամիջոցների՝ 50-հոգանոց այս խմբավորումը ծրագրել էր տապալել հանրապետությունը և այն փոխարինել 1871 թվականի Գերմանիայի կայսրության օրինակով նոր պետությունով: