Արգենտինայի փոխնախագահ, նախկին նախագահ Քրիստինա Կիրշները կոռուպցիոն գործով 6 տարվա ազատազրկման է դատապարտվել։ Արգենտինայի դաշնային դատարանի վճռով՝ Կիրշները նաև մինչև կյանքի վերջ չի կարողանա պետական պաշտոններ զբաղեցրել:
Այս գործով հետաքննությունը պնդում է, որ փոխնախագահն ու մի շարք այլ անձինք տարիներ շարունակ թալանել են բյուջեն՝ ուռճացնելով ճանապարհաշինության գները։ Այդուհանդերձ, ոչ մի փաստաթղթի տակ Կիրշների ստորագրությունը չկա։ Դատախազությունը պնդել է՝ կարգավիճակից ելնելով՝ նախկին նախագահն այս ամենի մասին չիմանալ չէր կարող։
Քրիստինա Կիրշները մեղադրանքները չի ընդունում։