Իլհամ Ալիևը կառավարությանը հանձնարարել է հաստատել Շուշին 2023 թվականին «Թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք» հռչակելու գործողությունների ծրագիրը, հայտնում Ադրբեջանի նախագահականը։ Թե ինչ միջոցառումներ են նախատեսված, չի հաղորդվում։
44-օրյա պատերազմի ընթացքում Բաքվի վերահսկողության տակ անցած Շուշի քաղաքը «Թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք» է ընտրվել անցած մարտին՝ Թուրքիայի Բուրսա քաղաքում տեղի է ունեցած Թուրքական մշակույթի միջազգային կազմակերպության նիստի ընթացքում։