Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է ԼԳԲՏ քարոզչության արգելքի մասին օրենքը:
Նոր փաստաթուղթը մեծ տուգանք է նախատեսում լրատվամիջոցներով, ինտերնետում, գեղարվեստական ստեղծագործություններում և գովազդում ԼԳԲՏ քարոզչության համար:
Նման օրենք 2013 թվականից արդեն գործում էր անչափահասների շրջանում քարոզչության մասով, այժմ արգելքը տարածվում է բոլորի վրա:
Երեկ Պուտինի ստորագրած մեկ այլ օրենքով նոր սահմանափակումներ են մտցվել բողոքի ցույցերի վայրերի համար: Արգելվում է ցույց անել իշխանության մարմինների շենքերի, դպրոցների, եկեղեցիների, կայարանների և կարևոր ենթակառուցվածքների մոտ, բացի այդ՝ արգելվում են բողոքի ցույցերը դպրոցների, բուհերի, հիվանդանոցների շենքերում:
Օրենքում նշվում է նաև, որ տեղական իշխանությունները ինքնուրույն կարող են արգելված վայրերի ցանկին ավելացնել նորերը՝ իրենց հայեցողությամբ: