Մատչելիության հղումներ

Հայաստանում անցած մեկ շաբաթում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 91-ով, բուժվածներինը՝ 113-ով


Հայաստանում անցած մեկ շաբաթում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 91-ով՝ հասնելով 445 հազար 828-ի, երկու մահվան դեպք է գրանցվել, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Նույն ժամանակամիջոցում բուժվածների թիվն ավելացել է 113-ով՝ հասնելով 434 հազար 979-ի:

Իրականացվել է 2 հազար 386 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 3 միլիոն 237 հազար 561-ի։

Հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը 8 հազար 712 է:

COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 283 մարդ:

Պատվաստում

Դեկտեմբերի 4-ի դրությամբ, Հայաստանում կատարվել է կորոնավիրուսի դեմ ընդհանուր 2 միլիոն 275 հազար 346 պատվաստում։ Առաջին դեղաչափը ստացել է 1 միլիոն 155 հազար 126 մարդ, ամբողջությամբ պատվաստվել է 1 միլիոն 30 հազար 292 քաղաքացի, բուստեր ստացել է 83 հազար 842 մարդ, փոխանցում է առողջապահական գերատեսչությունը:

XS
SM
MD
LG