Թուրքիայի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով ժամանում է Ադրբեջան, հաղորդում է թուրքական պաշտոնական Anadolu գործակալությունը։
Լրատվամիջոցի փոխանցմամբ, Հուլուսի Աքարին այցի ընթացքում թուրքական Զինված ուժերի հրամանատարական կազմի մի շարք ներկայացուցիչներ են ուղեկցում։
«Թուրքիայի Պաշտպանության նախարարը Բաքու այցի ընթացքում մի շարք հանդիպումներ կունենա», - նշված է հաղորդագրության մեջ։
Աքարի սպասվող բանակցությունների մասին այլ մանրամասները չեն հաղորդվում։