Քաթարի մայրաքաղաք Դոհայում 300 մետր բարձրությամբ Aspire Tower երկնաքերի վրա արտապատկերվել է «Ֆուտբոլի արքա» Պելեի նկարը և բարեմաղթանքով լուսագիրը՝ «Արագ կազդուրվի՛ր,Պելե»:
Նկարն արտապատկերվել է Նիդերլանդներ-ԱՄՆ խաղի ժամանակ: Պելեն առողջական լուրջ խնդիրներով օրերս վերստին փոխադրվել է հիվանդանոց:
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ, Սան Պաոլո քաղաքի Ալբերտ Այնշտայնի հիվանդանոցի վարչությունը հայտնել է, որ Պելեի մոտ ի հայտ է եկել շնչառական վարակ, նրա վիճակը կայուն է:
Folha de Sao Paul («Սան Պաոլոյի թերթ») պարբերականը հաղորդել է, որ աղիների քաղցկեղ ունեցող Պելեին քիմիաթերապիան այլևս չի օգնում:
Պելեն ստանում է պալիատիվ խնամք, որը թույլ է տալիս մեղմել մշտական ցավերը և հևոցը:
82-ամյա հանճարեղ մարզիկը՝ Էդսոն Արանտես դու Նասիմենտոն, ով ավելի հայտնի է Պելե անունով, աշխարհի միակ եռակի չեմպիոնն է և համարվում է 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստը: