Մատչելիության հղումներ

Մի խումբ ադրբեջանցիներ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին. Արցախի տեղեկատվական շտաբ


Քիչ առաջ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

«Ակնհայտ է, որ Ադրբեջանն այս քայլով դիմում է սադրանքի Հայաստանի և Արցախի միջև ցամաքային կապի ընդհատման և խաղաղ բնակչությանը հոգեբանական ահաբեկչության ենթարկելու համար», - ասված է հաղորդագրությունում:

Ստեփանակերտից այլ մանրամասներ չեն հայտնում, պարզ չէ, թե ինչ է նշանակում «բնապահպանական պատճառաբանությունը»։ «Ազատությունն» այս պահին փորձում է հավելյալ մանրամասներ ճշտել։

Միջադեպի վերաբերյալ, ըստ հայկական կողմի, տեղեկացված է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը: Արցախի լիազոր պետական մարմինները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները իրավիճակի կարգավորման ուղղությամբ:

Ադրբեջանական կողմը դեռևս չի արձագանքել Ստեփանակերտի այս պնդմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG