Մատչելիության հղումներ

Սնոուդենը երդմամբ դարձել է Ռուսաստանի քաղաքացի և ռուսական անձնագիր է ստացել


Էդվարդ Սնոուդենը տեսակապով մասնակցում է հանրային քննարկմանը, արխիվ
Էդվարդ Սնոուդենը տեսակապով մասնակցում է հանրային քննարկմանը, արխիվ

Միացյալ Նահանգների ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը Ռուսաստանի Դաշնության քաղաքացու երդում է տվել և ռուսաստանյան անձնագիր ստացել, հայտնել է Սնոուդենի ռուսաստանցի փաստաբան Անատոլի Կուչերենան:

Սեպտեմբերի 26-ին հրապարակվել է նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագիրը՝ 72 օրտարերկրացիներին և նրանց թվում Սնոուդենին քաղաքացիություն շնորհելու մասին:

Կուչերենան ասել է, որ Սնոուդենի կինը՝ Լինդսի Միլզը նույնպես մտադիր է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու դիմում ներկայացնել: Սնոուդենը և Միլզն ամուսնացել են Մոսկվայում 2017 թվականին, ունեն երկու զավակ:

Կուչերենայի խոսքով, Սնոուդենները երեխաներին մտադիր են ուղարկել սովորական ռուսական մանկապարտեզ, ապա սովորական դպրոց, բայց այսօրվա դրությամբ դեռ փոքր են:

2013 թվականին Սնոուդենը լրատվամիջոցներին է փոխանցել Միացյալ Նահանգների և Բրիտանիայի հատուկ ծառայությունների կողմից համացանցում մարդկանց գաղտնալսելու և հետևելու ծրագրերի մասին տեղեկություններ:

Միացյալ Նահանգներում Սնոուդենին այդ հանցանքի համար կարող են դատապարտել ընդհուպ 30 տարվա ազատազրկման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG