Ջրաբեր գյուղում B55 տիպի ինքնաթիռի կործանման հետևանքով մահացած երկու անձինք Ռուսաստանի քաղաքացիներ են՝ օդաչուներ` Ա. Պ. ( ծնվ․1979թ․) և Վ. Ռ. (1983), հայտնել է Հայաստանի ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը:
Ավելի ուշ Քաղաքացիական ավիացիայի վարչությունը հայտնեց զոհված օդաչուների անունները՝ Ալեքսեյ Վալերիի Պռոցենկո՝ ծնված 1979 թվականին և Վիտալիյ Վասիլիի Ռոգատկին՝ ծնված 1983 թվականին:
Այսօր՝ 13:11-ին, Երևան-Աստրախան ուղղությամբ թռչող մասնավոր BeechCraft 95 տիպի օդանավի հետ կապն ընդհատվել է, այն մոտ մեկ ժամ անց հայտնաբերվել է Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում՝ կործանված: