Մատչելիության հղումներ

Երևանն ու Բուդապեշտը կքննարկեն հարաբերությունների վերականգնման հարցը


Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտո, արխիվ
Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտո, արխիվ

Պաշտոնական Երևանն ու Բուդապեշտը կքննարկեն դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հնարավորությունը, «Ազատությանը» փոխանցեց դիվանագիտական աղբյուրը։

Աղբյուրի համաձայն, հարցը քննարկվելու է Հայաստանի և Հունգարիայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի հանդիպման ժամանակ, որը նախատեսված է այսօր Լեհաստանի Լոձ քաղաքում՝ ԵԱՀԿ արտգործնախարարների նիստի շրջանակում։

«Հաշվի առնելով փաստը, որ Հունգարիան անցած տարի աջակցել է 5 հայ ռազմագերիների հայրենադարձմանը, Հայաստանը քննարկում է դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հնարավորությունը», - ասաց «Ազատության» դիվանագիտական աղբյուրը։

Արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանն «Ազատության» հետ զրույցում հաստատեց, որ երկու երկրների արտգործնախարարների հանդիպում է նախատեսվում։

Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցվել են 2012 թվականից Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի որոշմամբ` 2004-ին Հունգարիայում հայ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի սպանության համար դատապարտված Ռամիլ Սաֆարովի` Ադրբեջան արտահանձնումից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG