Մատչելիության հղումներ

Սերգեյ Շոյգու. «Ռուսաստանը հզորացնելու է միջուկային զինանոցը»


Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր ասել է, որ հատուկ ուշադրություն է հատկացվելու ռուսական միջուկային ուժերի ենթակառուցվածքային փոփոխություններին:

Նա հավատացրել է, որ Ռուսաստանը կհզորացնի միջուկային զինանոցը և այդ սպառազենի մարտական կարողությունները: Նրա փոխանցմամբ, այսօր ստեղծվում են նոր տեսակի հրթիռների արտադրության կենտրոններ:

«2023 թվականի խոշոր շինարարական ծրագրերում հատուկ ուշադրություն կհատկացվի ռազմավարական միջուկային ուժերի համար անհրաժեշտ արտադրամասերի ստեղծմանը»,- ասել է Շոյգուն:

Ռուսաստանն ունի աշխարհում ամենամեծ միջուկային զինանոցը: Մարտագլխիկների քանակը հասնում է մոտ 6 հազարին:

Կրեմլն Ուկրաինայի զավթված տարածքները հայտարարել է Ռուսաստանի Դաշնության անբաժան մաս և սպառնացել, թե դրանց պաշտպանության համար պատրաստ է կիրառել բոլոր հնարավոր միջոցներն, այդպես ակնարկ անելով հարկ եղած դեպքում նաև միջուկային զենք օգտագործելու հնարավորության մասին:

Միացյալ Նահանգները հայտարարել է, որ Ուկրաինայում միջուկային զենքի հնարավոր կիրառումը Ռուսաստանի համար կունենա ծանրագույն հետևանքներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG