Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ՊՆ-ը շարունակում է ապատեղեկատվություն տարածել. Արցախի ՊԲ


Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել, հայտարարում է Արցախի պաշտպանությանը բանակը՝ հերքելով Բաքվի պնդումն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 30-ի ժամը 14։40-ից ժամը 15։50-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Շուշիի և Ասկերանի շրջանների տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:

Ըստ Ադրբեջանի ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրության, նշված ուղղություններում տեղակայված ադրբեջանական բանակի ստորաբաժանումները ձեռնարկել են համարժեք պատասխան գործողություններ։

Ատավոտյան էլ Արցախի ՊԲ-ն հայտնել էր, որ երեկ Ադրբեջանի զինուժը շփման գծի արևելյան և հյուսիս-արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG