Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն այսօր մեկնել է Լեհաստան, որտեղ մասնակցելու է ԵԱՀԿ Նախարարների խորհրդի 29-րդ նիստին:
Ադրբեջանի արտաքին գերատեսչության մամլո վարչության փոխանցմամբ, Լեհաստանում Բայրամովի օրակարգում նախատեսված են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ:
ԵԱՀԿ-ի Նախարարների խորհրդի նիստը գումարվելու է Լոձում դեկտեմբերի 1-2-ը: Այդ նիստին կմասնակցի նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
«Ազատության» տվյալներով՝ նախարարների նիստի շրջանակում Արարատ Միրզոյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում Լոձում նախատեսված չէ: