Մատչելիության հղումներ

ԱԽ քարտուղարը Գերմանիայում հանդիպել է կանցլերի խորհրդականի, ԱԳՆ պաշտոնյաների և Բունդեսթագի պատգամավորների հետ


ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և ԳԴՀ կանցլերի խորհրդական Յենս Պլյոտների հանդիպումը, Բեռլին, 29-ը նոյեմբերի, 2022թ.
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և ԳԴՀ կանցլերի խորհրդական Յենս Պլյոտների հանդիպումը, Բեռլին, 29-ը նոյեմբերի, 2022թ.

Երեկ Բեռլին աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Գերմանիայի կանցլերի արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով խորհրդական Յենս Պլյոտների, ԱԳՆ պետնախարար Թոբիաս Լինդների, ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Միջին Ասիայի հարցերով քաղաքական տնօրեն Մաթիաս Լյութենբերգի հետ: Քարտուղարը նաև հանդիպումներ է ունեցել Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում:

Անվտանգության խորհրդի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակը: ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերները և ընդգծել դրանց հանգուցալուծմանն ուղղված ՀՀ տեսակետներն ու ջանքերը:

Գրիգորյանը ողջունել է Գերմանիայի կառավարության որոշումը, ըստ որի Հայաստանը ներառվել է Տնտեսական և միջազգային համագործակցության դաշնային նախարարության՝ մինչև 2030 թվականը բարեփոխումների ռազմավարության մեջ:

Կողմերը պայմանավորվել են առավել զարգացնել երկխոսությունը բարձր և բարձրագույն մակարդակներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG