Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը դրական է ընթանում, երեքշաբթի օրը տեղական հեռուստաընկերության հետ հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը։ Թուրք պաշտոնյայի խոսքերը մեջբերել է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը։
«Անկարայի և Երևանի միջև հարաբերությունները այժմ հաստատվում են ուղղակիորեն՝ առանց միջնորդների։ Դա շատ կարևոր է», - նշել է Քալընը։
Թուրքիայի նախագահի խոսնակը նաև բարձր է գնահատել հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած Էրդողան-Փաշինյան հանդիպումը։