Երեկ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Մևլութ Չավուշօղլուի միջև։
Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել «երկկողմ և տարածաշրջանային համագործակցության օրակարգի արդիական հարցերի շուրջ»: