Ադրբեջանական կողմն այսօր արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը, ինչի հետևանքով վիրավորվել է Արցախի պաշտպանության նախարարության երկու զինծառայող, հայտնում է Պաշտպանության բանակը (ՊԲ):
ՊԲ-ի հաղորդագրության մեջ վիրավորված զինծառայողների անուն-ազգանունների սկզբնատառերն են միայն՝ Հ. Ա.-ն և Մ. Վ.-ն։
Արցախից փոխանցում են, որ ադրբեջանական զինված ուժերը կիրառել են հրաձգային զինատեսակներ և ՀԱՆ-17 նռնականետ։
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Ժամը 18:00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։
Ադրբեջանական ռազմական գերատեսչությունը դեռևս որևէ հաղորդագրությամբ հանդես չի եկել:
Նախորդ օրերին կողմերը շարունաբար մեղադրում են միմյանց կրակոցներ բացելու համար, Արցախը նաև մի քանի անգամ հայտնել է քաղաքացիների ուղղությամբ կրակոցներ արձակելու մասին, ինչը նաև խաղաղապահ առաքելությունն է հաստատել: