Չինաստանի խոշոր քաղաքներում, ներառյալ Պեկինում, Շանհայում, Ուհանում անցած կիրակի բազմամարդ ցույցեր են անցկացվել կորոնավիրուսի պատճառով շարունակվող սահմանափակումների դեմ։
Ցուցարարները արգելապատնեշներ են քանդել, որոշ դեպքերում կոչեր են հնչել ոչ միայն առողջապահական ոլորտում իշխանությունների վարած քաղաքականության դեմ, այլև պահանջներ, որ երկրի ղեկավար Սի Ծինփինն ու կոմունիստական կուսակցությունը հեռանան իշխանությունից։
Ոստիկանությունը բազմաթիվ մարդկանց բերան է ենթարկել։
Ցուցարարների գործողությունները աննախադեպ են համարվում վերջին տասնամյակի համար, ինչ իշխանության է եկել Սի Ծինփինը։