Մատչելիության հղումներ

Երևանն ու Ստեփանակերտը ապատեղեկատվություն են որակում Բաքվի հաղորդումը


Հայաստանի ռազմական գերատեսչությունը և Արցախի Պաշտպանության բանակը հերքում են Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե հայկական կողմը կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ՝ այն ապատեղեկատվություն որակելով:

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել», - մասնավորապես ասված է ՀՀ ՊՆ հաղորդագրությունում:

Ադրբեջանի ՊՆ-ն մասնավորապես հաղորդել է, որ նոյեմբերի 27-ին՝ ժամը 15:45-ից մինչև 16:55-ը, հայկական զինված ուժերի ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակել են ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ՝ «Քելբաջարի շրջանի Էլլիջա բնակավայրի ուղղությամբ»։

Բացի այդ, ըստ հաղորդագրության, այսօր, ժամը 11:30-ից 16:20-ը, «հայկական կողմը կրկին կրակել է Աղդամի, Խոջավենդի և Տերտերի հատվածում տեղակայված ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ»։

Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորախմբի գործունեության մասին Ռուսաստանի պաշտպանության նախարարության ամենօրյա տեղեկագրում ևս վերջին մեկ օրվա ընթացքում հրադադարի խախտում արձանագրված չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG