Մատչելիության հղումներ

Հյուսիսային Կորեայի նպատակն է ունենալ աշխարհի ամենահզոր միջուկային ուժը. Կիմ Չեն Ըն


Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ իր երկիրը մտադիր է ունենալ աշխարհի ամենահզոր միջուկային ուժը:

Կիմ Չեն Ընի հայտարարությունը հնչում է այն բանից հետո, երբ Հյուսիսային Կորեան փորձարկել է ամենամեծ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը (ICBM)՝ Hwasong-17-ը:

«Հյուսիսային Կորեայի վերջնական նպատակն է ունենալ աշխարհի ամենահզոր ռազմավարական ուժը», - Reuters-ի փոխանցմամբ՝ ասել է նա։

Կիմ Չեն Ընը Hwasong-17-ը նկարագրել է որպես «աշխարհի ամենաուժեղ ռազմավարական զենքը» և ասել, որ այն ցույց է տալիս Հյուսիսային Կորեայի վճռականությունն ու կարողությունը՝ ստեղծելու աշխարհի ամենաուժեղ բանակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG