Մատչելիության հղումներ

Արևմուտքից ուկրաինացիների ստացած հաուբիցների մեկ երրորդը շարքից դուրս է եկել


Ուկրաինացիները հրետակոծում են ռուսների դիրքերը Բախմուտի մոտակայքում, Դոնեցկի շրջան, 20-ը նոյեմբերի, 2022թ.
Ուկրաինացիները հրետակոծում են ռուսների դիրքերը Բախմուտի մոտակայքում, Դոնեցկի շրջան, 20-ը նոյեմբերի, 2022թ.

Արևմուտքից Ուկրաինա ուղարկված 350 հաուբիցների մոտ մեկ երրորդը պիտանի չեն գերակտիվ օգտագործման կամ մարտերում հակառակորդի կրակից վնասվելու հետևանքով: Այդ մասին, հղում անելով ամերիկյան և ուկրաինական աղբյուրներին, հաղորդում է The New York Times պարբերականը:

Ուկրաինացի հրետանավորներն օրական միջինը 2-ից 4 հազար արկեր են արձակում: Ռուսական կողմն է՛լ ավելի մեծ թվով արկեր է օգտագործում:

Այդ տեմպերը հանգեցնում են հաուբիցների արագ մաշվածության: Հաուբիցը կորցնում է ճշգրտությունը և կրակի հեռահարությունը:

Ըստ վերլուծության՝ ռազմական մասնագետները պարզել են, որ նախկինում չկիրառված 155 միլիմետր տրամաչափի որոշ արկեր վնասում են հաուբիցի փողը:

Ուկրաինայում շարքից դուրս եկած հաուբիցները նորոգելու համար Միացյալ Նահանգները Լեհաստանում տեղակայել է հատուկ արտադրամաս:

The New York Times-ը նշում է, որ ուկրաինացիները ցանկանում են հրետանու սպասարկման կետերը տեղակայել ռազմաճակատից ոչ հեռու, ինչը թույլ կտա վերանորոգված սպառազենն արագ հասցնել մարտերի գոտի:

XS
SM
MD
LG