Մատչելիության հղումներ

ԵԱՏՄ պետությունների ղեկավարները դեկտեմբերի 9-ին կհավաքվեն Բիշքեկում


ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, արխիվ, Բիշկեկ, 27 մայիսի, 2022թ.
ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, արխիվ, Բիշկեկ, 27 մայիսի, 2022թ.

Դեկտեմբերի 9-ին Բիշքեկում կայանալիք միության Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի օրակարգում միջազգային համագործակցության և արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսավորման հարցեր են:

Այդ հավաքին կմասնակցեն Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ղեկավարները, հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի օգնական Իյա Մալկինան:

«Ենթադրվում է, որ պետությունների ղեկավարները կքննարկեն 2023 թվականին միջազգային համագործակցության հիմնական ուղղությունները, սպասարկման ոլորտների ցանկում նախատեսված փոփոխությունները, ֆինանսավորման աղբյուրները, ԵԱՏՄ ներքին շուկայում խոչընդոտների վերացումը և այլ հարցեր»,- ասել է Մալկինան:

ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նախորդ նիստը տեղի է ունեցել Բիշքեկում այս տարվա մայիսի 27-ին:

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը ԵԱՏՄ գերագույն վերպետական մարմինն է, որի անդամներն են ԵԱՏՄ պետությունների և կառավարությունների ղեկավարները:

Այն նիստեր է գումարում տարեկան առնվազն մեկ անգամ, բոլոր որոշումներն ընդունվում են կոնսենսուսով և ունեն պարտադիր ուժ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG