Մատչելիության հղումներ

Քրդերի պնդմամբ՝ Ստամբուլի ահաբեկչության հեղինակը կապեր ունի «Իսլամական պետության» հետ


Թուրքիա - Ահաբեկչությունը Իսթիքլալ պողոտայում, Ստամբուլ, 13-ը նոյեմբերի, 2022թ.
Թուրքիա - Ահաբեկչությունը Իսթիքլալ պողոտայում, Ստամբուլ, 13-ը նոյեմբերի, 2022թ.

«Նոյեմբերի 13-ին Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հեղինակ, այժմ թուրքական բանտում գտնվող Ահլյամ Ալ-Բաշիրը «Իսլամական պետություն» խմբավորման աջակիցների ընտանիքից է», - քրդական «Ֆիրաթ» գործակալության փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ է հանդես եկել սիրիացի քրդերի զինված խմբավորումների հրամանատար Մազլյում Աբդին։

«Ստամբուլի Բեյօղլու թաղամասում պայթուցիկ սարք տեղադրած Ալ-Բաշիրի երեք եղբայրները մարտնչել են «Իսլամական պետության» կազմում և զոհվել են՝ երկուսը Սիրիայի տարածքում, մեկը՝ Իրաքում», - հայտարարել է Աբդին։

Քրդական ուժերի հրամանատարը մեկ անգամ ևս հերքել է Թուրքիայի կողմից առաջ քաշված պաշտոնական վարկածը, որի համաձայն Ստամբուլում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած և վեց մարդու կյանք խլած պայթյունի կազմակերպիչը քրդական ուժերն են։

Անկարան պնդում էր, որ հարձակման կազմակերպիչը Քրդական բանվորական կուսակցության (PKK) սիրիական մասնաճյուղն էր։ Ստամբուլի ահաբեկչությունը դարձավ Սիրիայի հյուսիսում նոյեմբերի 20-ին մեկնարկած թուրքական նոր հարձակման գլխավոր պատրվակը։

XS
SM
MD
LG