Մատչելիության հղումներ

Բաքուն և Բելգրադը մտադիր են խորացնել ռազմատեխնիկական համագործակցությունը


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իր սերբ պաշտոնակից Ալեքսանդր Վուչիչի հետ բանակցություններում քննարկել է տարածաշրջանային անվտանգությանը և էներգետիկային վերաբերող հարցեր։ Նրա խոսքերով՝ Բաքուն և Բելգրադը էներգետիկ ոլորտում համագործակցության նոր հնարավորություններ ունեն։

«Այսօր Ադրբեջանի հարուստ գազային պաշարներն իրենց դերն են խաղում բազմաթիվ երկրների էներգետիկ անվտանգության ապահովման գործում, և մեր դերն աստիճանաբար կմեծանա։ Այս և մյուս ոլորտներում մենք մտադիր ենք նախ խորացնել համագործակցությունը բարեկամ երկրների հետ», - չորեքշաբթի օրը Բելգրադում Վուչիչի հետ բանակցություններից հետո ասել է Ալիևը։

Ադրբեջանի առաջնորդը նաև երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության մասին է խոսել, մասնավորապես շեշտել, որ այդ համագործակցությունը խորացնելու համար «հավելյալ քայլեր կձեռնարկվեն»։

Սերբիայի նախագահն իր հերթին հայտարարել է, որ Ադրբեջանը և նախագահ Ալիևը ոչ միայն Բելգրադի, այլև «բոլորի» հավատարիմ գործընկերն են։

«Մենք հավատում ենք նախագահ Իլհամ Ալիևի խոսքին, այն հավասարազոր է նրա ստորագրությանը»,- հայտարարել է Վուչիչը, որը պատրաստվում է «առաջիկա 20 օրերին Բաքու այցելել՝ քննարկելու մի շարք ծայրաստիճան կարևոր թեմաներ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG