Ուկրաինայում հերթական հրթիռակոծության հետևանքով նորածին է զոհվել, հայտնում է երկրի նախագահի գրասենյակը։
Գիշերը ռուսական բանակը «C-300 հրթիռներով խոցել է Զապորոժիեի շրջանի Վոլնյանսկ քաղաքի ծննդատունը», հաղորդում է Վլադիմիր Զելենսկու աշխատակազմը։ Հաղորդագրության համաձայն՝ հրթիռակոծության հետևանքով մահացել է երկու օրական երեխա, մայրը ողջ է մնացել։ Վնասվածքներ է ստացել երկու բժիշկ, նրանից մեկի վիճակը ծանր է։
Ուկրաինայի նախագահականի փոխանցմամբ՝ հրթիռակոծության թիրախում է հայտնվել նաև Խարկովի մարզի Կուպյանսկ քաղաքը, հրթիռները հարվածել են տեղական պոլիկլինիկային և բնակելի շենքի, մասնակի տուժել է դպրոցի շենք, հաղորդվում է երկու զոհի մասին։
Ռուսական կողմն այս մեղադրանքները դեռ չի մեկնաբանել։
ՄԱԿ-ի տվյալներով՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից ի վեր՝ մինչև նոյեմբերի կեսերը սպանվել է 6 հազար 557 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 408 երեխա։