Առնվազն 14 մարդ է վիրավորվել այսօր Երուսաղեմում տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով, քննվում է համակցված ահաբեկչության վարկածը։
«Երուսաղեմում այսօր առավոտյան ժամը 7-ի սահմաններում Գիվատ-Շաուլ խաչմերուկում գտնվող ավտոբուսի կանգառում պայթուցիկ սարք է գործել, 11 խաղաղ բնակիչ տարբեր ծանրության վիրավորում է ստացել։ Կես ժամ անց Ռամոտ խաչմերուկում գտնվող կանգառի մոտ կրկին պայթյուն է որոտացել, որի հետևանքով երեք մարդ թեթև վնասվածքներ է ստացել», - ասվում է ոստիկանության հաղորդագրությունում։
Մամուլի ծառայությունը հավելել է, որ «դեպքերի վայրեր ժամանած ոստիկանները սկսել են հետաքննությունն ու կասկածյալների որոնումը»։