Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը և դաշնակիցները ծրագրում են առաջիկա օրերին հաստատել ռուսական նավթի գների վերին շեմը


Վաշինգտոնը և դաշնակիցները ծրագրում են առաջիկա մի քանի օրվա ընթացքում վերջնականապես հաստատել ռուսական նավթի գների վերին շեմը, երեկ հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։

Մեծ յոթնյակի երկրները, Եվրամիությունը և Ավստրալիան ցանկանում են կիրառել այս սահմանափակումները, որպեսզի զրկեն Մոսկվային ուկրաինական պատերազմի ֆինանսավորման հիմնական աղբյուրից, ինչպես նաև փորձեն նվազեցնել էներգակիրների համաշխարհային բարձր գները:

Երեքշաբթի օրը Միացյալ Նահանգների գանձապետարանի՝ ֆինանսների նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը լրագրողներին ասել է, որ Եվրամիությունը խորհրդակցում է բլոկի անդամների հետ գների վերին շեմի շուրջ:

«Մենք ակնկալում ենք, որ առաջիկա մի քանի օրվա ընթացքում նրանք կավարտեն գնագոյացման վերաբերյալ իրենց խորհրդակցությունները, և մենք առաջ կշարժվենք մինչև դեկտեմբերի 5-ը գնային շեմ սահմանելու ուղղությամբ», - ավելացրել է պաշտոնյան:

XS
SM
MD
LG