Մատչելիության հղումներ

Տեղի է ունեցել Ադրբեջանի և Ռուսաստանի վարչապետերի հեռախոսազրույցը


Ադրբեջանի և Ռուսաստանի վարչապետեր Ալի Ասադովը և Միխայիլ Միշուստինը, արխիվ, Մոսկվա, 20 մայիսի, 2021թ.
Ադրբեջանի և Ռուսաստանի վարչապետեր Ալի Ասադովը և Միխայիլ Միշուստինը, արխիվ, Մոսկվա, 20 մայիսի, 2021թ.

Այսօր տեղի է ունեցել Ադրբեջանի և Ռուսաստանի վարչապետեր Ալի Ասադովի և Միխայիլ Միշուստինի հեռախոսազրույցը:

«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ, զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք թեմաներ:

«Ի հավելումն 2022 թվականի նոյեմբերի 17-ին Բաքվում տեղի ունեցած բանակցությունների, երկու պետությունների վարչապետերը քննարկել են ռուս-ադրբեջանական առևտրատնտեսային և ներդրումային համագործակցության հրատապ հարցերը»,- նշվում է Ռուսաստանի կառավարության մամլո ծառայության տարածած հաղորդագրությունում:

Միշուստինը և Ասադովը «հատուկ ուշադրություն են հատկացրել տրանսպորտի, էներգետիկայի և այլ ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG