Մատչելիության հղումներ

Պաշտպանության բանակը հերքում է ադրբեջանական կողմի հաղորդումը


Արցախի պաշտպանության բանակը կրկին հերքում է ադրբեջանական կողմի հաղորդումը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երեքշաբթի հայտնել է, թե իբր ժամը 09:17-ից 14:48-ն ընկած ժամանակահատվածում Պաշտպանության բանակի ստորաբաժանումները «տարբեր ուղղություններով խախտել են հրադադարի ռեժիմը և կրակ բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ»։

Արցախի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է որակում այս լուրերը:

Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները այսօր կրակ են բացել գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ, այսօր ավելի վաղ էլ հայտնել էր Արցախի ոստիկանությունը:

XS
SM
MD
LG