Ինդոնեզիայի Ճավա կղզում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 162-ի, հաղորդվում է հարյուրավոր տուժածների մասին, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։
Մահացածներից շատերը դպրոցականներ են:
Ավելի քան 13 հազար մարդ, որոնց տները մեծ վնասներ են կրել երկրաշարժից, տեղափոխվել են տարհանման կենտրոններ։
5,6 մագնիտուդով երկրաշարժը Ճավայում տեղի է ունեցել երեկ կեսօրին:
Ինդոնեզիայում պարբերաբար տեղի են ունենում ավերիչ երկրաշարժեր։ Փետրվարին Արևմտյան Սումատրա նահանգում 6,2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով առնվազն 25 մարդ զոհվեց, ավելի քան 460-ը վիրավորվեցին։ Անցած տարվա հունվարին Արևմտյան Սուլավեսի նահանգում 6,2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհվեց ավելի քան 100 մարդ, վիրավորվեց մոտ 6,5 հազարը։
2004-ին Հնդկական օվկիանոսում տեղի ունեցած հզոր երկրաշարժն ու ցունամին խլեցին գրեթե 230 հազար մարդու կյանք մի քանի երկրներում, մեծ մասը՝ Ինդոնեզիայում: