Մոսկվայի կենտրոնում ծաղկի պահեստում բռնկված հրդեհի վայրում փլատակներում հայտնաբերվել է յոթերորդ զոհի մարմինը։ Ավելի վաղ հաղորդվում էր վեց զոհի և մեկ վիրավորի մասին։
Կիրակի կեսօրին հրդեհ էր բռնկվել Կոմսոմոլսկայա հրապարակում գտնվող ծաղկի պահեստում, որի մակերեսը կազմում էր 2,5 հազար քառակուսի մետր: Հարկերի արանքում տեղի էր ունեցել փլուզում։ Ինը ժամ անց հրդեհը մարվել է։
ՏԱՍՍ-ին արտակարգ ծառայությունները հայտնել են, որ հրդեհի պատճառ են դարձել, ըստ նախնական վարկածի, էլեկտրական վառարանի անսարքությունը և էլեկտրացանցի՝ վթարային ռեժիմում աշխատանքը։