Մատչելիության հղումներ

Ֆրանսահայ Արսեն Գուլամիրյանը պաշտպանեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը


Ֆրանսահայ բռնցքամարտիկ Արսեն Գուլամիրյանը, արխիվ:
Ֆրանսահայ բռնցքամարտիկ Արսեն Գուլամիրյանը, արխիվ:

Առաջին ծանրքաշային կատեգորիայում (90.7 կիլոգրամ) հանդես եկող ֆրանսահայ բռնցքամարտիկ Արսեն Գուլամիրյանը 12 ռաունդ տևած մարտում միավորներով հաղթել է ռուսաստանցի Ալեքսեյ Եգորովին և Բռնցքամարտի համաշխարհային ընկերակցության (WBA) վարկածով պաշտպանել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Մարտը տեղի է ունեցել այսօր Կաննում: Բոլոր երեք մրցավարները հաղթող են ճանաչել 35-ամյա Գուլամիրյանին՝ 117:111, 117:111: Եգորովը հանդես չի եկել Ռուսաստանի դրոշի և օրհներգի ներքո:

Հայաստանում 1987 թվականին ծնված Արսեն Գուլամիրյանը պրոֆեսիոնալ ռինգում երբևէ պարտություն չի կրել: Նա անցկացրած բոլոր 28 մարտերում հաղթել է, ընդ որում 18-ում՝ նոկաուտով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG