Մատչելիության հղումներ

Պենտագոնի պնդմամբ, Ռուսաստանը ցանկանում է հյուծել ուկրաինական ՀՕՊ համակարգը


Միացյալ Նահանգների Պաշտպանության նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչը պնդում է, որ Ռուսաստանը պատերազմի այս փուլում նպատակ ունի նվազեցնել ուկրաինական հակաօդային պաշտպանության համակարգի կարողությունները։

«Հրթիռային հարվածների ինտենսիվությունը մեծացնելով՝ ռուսները փորձում են գերծանրաբեռնել և հյուծել ուկրաինական ՀՕՊ համակարգը։ Նրանք հույս ունեն, որ այդ դեպքում ուկրաինացիները կսպառեն հակաօդային պաշտպանության համար նախատեսված հրթիռներ, ինչը ռուսներին հնարավորություն կտա Ուկրաինայի երկնքում գերակայության հասնել», - ամերիկացի լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Քոլին Քալը։

Պենտագոնի ղեկավարի տեղակալի խոսքով՝ Վաշինգտոնում ռուսական կողմի այս մտադրության մասին տեղյակ են։

«Մենք գիտենք, թե որն է հաղթանակի այն տեսությունը, որն ընտրել է Ռուսաստանը և մենք ցանկանում ենք այնպես անել, որ այդ մարտավարությունը չաշխատի», - նշել է Միացյալ Նահանգների պաշտպանության փոխնախարարը։

XS
SM
MD
LG