Արդեն կես տարի ազատազրկված Վարուժան Ավետիսյանի առողջական վիճակը ներկա պահին բավարար է, հայտնում է Արդարադատության նախարարությունը:
Վարուժան Ավետիսյանը, ըստ գերատեսչության, ենթարկվել է մի շարք հետազոտությունների:
«Վերջիններիս արդյունքներից ելնելով՝ ըստ անհրաժեշտության կորոշվի բուժման հետագա ընթացքը», - նշում է ԱՆ-ն։
Ավետիսյանի փաստաբանն ու համակիրները հայտարարել էին, որ նա կարիք ունի արտերկրում հետազոտվելու, պահանջել թույլ տալ նրան բացակայել երկրից։ Ավետիսյանը քրոնիկ երիկամային հիվանդություն ունի։ 2016-ին ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելու համար մեղավոր ճանաչված «Սասնա ծռերի» առանցքային անդամին երկիրը լքելու թույլտվություն չեն տալիս։