Մատչելիության հղումներ

«Գազպրոմը» առաջիկա ձմռանը մեկ միլիարդ խորանարդ մետր գազ կառաքի Ադրբեջան


«Ռուսաստանն առաջիկա ձմռանը շուրջ մեկ միլիարդ խորանարդ մետր բնական գազ կառաքի Ադրբեջան», - այսօր տեղեկացրել է «Գազպրոմ» ընկերությունը՝ հաղորդելով, որ Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի հետ համապատասխան պայմանագիրը կնքվել է նոյեմբերի 15-ին։

«Վառելիքի մատակարարումները կիրականացվեն 2021-ին Մոսկվայի և Բաքվի միջև գազի սեզոնային փոխանակումների վերաբերյալ կնքված համաձայնագրի հիման վրա։ Առաքումները կիրականացվեն մինչև 2023 թվականի մարտ», - հաղորդում է «Գազպրոմը»։

Ադրբեջանը ռուսական գազի ներկրումից հրաժարվել էր 2006 թվականին՝ «Շահ Դենիզ» հանքավայրի շահագործման մեկնարկից հետո։ 2010-ից 2014 թվականներին արդեն Ադրբեջանն էր իր տարածքում արդյունահանված գազը մատակարարում ռուսական շուկա։ «Գազպրոմից» սահմանափակ քանակությամբ գազի գնումները Ադրբեջանը վերսկսել էր 2017-18 թվականներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG